ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԽԵԼԱՄԻՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ԱԷՍ Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը սպառողներին է առաջարկում դռների և պատուհանների համար նախատեսված մետաղապլաստե պրոֆիլների և պատուհանագոգերի լայն տեսականի:

Սեփական արտադրության հիմնման ելակետ է հանդիսացել ընկերության ձգտումը զարգացնել տեղական արտադրանքը և խթանել հայկական տնտեսությունը՝ կատարելով մեծամասշտաբ ֆինանսական ներդրումներ և ձգտելով նվազեցնել տեղական սպառողների կախվածությունը արտաքին մատակարարներից:

2013թ.-ին մուտք գործելով շուկա իր «SmartLine Profiles» ապրանքանիշով՝ «ԱԷՍԹրեյդ» ընկերությունը կարճ ժամանակահատվածում կարողացել է շահել իր հաճախորդների վստահությունն ու մեծ պահանջարկ ձեռք բերել շինարարական շուկայում:

Այսօր «ԱԷՍ Թրեյդ»-ը լայնամասշտաբ արտադրապահեստային համալիր է՝ 30 000 մ2 տարածքով: Գործարանն ունի 2 նորակառույց մասնաշենք՝ տեղակայված հոսքագծերով, հումքերի և արտադրատեսակների պահեստներով, հումքախառնուրդի պատրաստման տարաներով, ապրանքների բարձման և բեռնաթափման համար նախատեսված ընդարձակ տարածքներով: Ընկերության արտադրատեխնիկական հզորությունները և հմուտ մասնագիտական կազմը հնարավորություն են տալիս թողարկել տարեկան 3000 տոննայից ավել բարձրակարգ արտադրանք՝ նախատեսված ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկայի սպառողների համար:

Առաջնորդվելով «Ճիշտ ընտրություն խելամիտ լուծումների համար» կարգախոսով՝«ԱԷՍ Թրեյդ»ընկերությունը իր  գործունեության յուրաքանչյուր փուլում կարևորում է որակը:

ԱՄՆ-ի և մի շարք եվրոպական երկրների առաջատար մատակարարների հետ ամուր գործարար կապերը, ձեռքբերվող բարձրակարգ հումքը և ժամանակակից հզոր սարքավորումները, արտադրության գործընթացի ավտոմատացման բարձր աստիճանը, որակի մշտական վերահսկողությունը թույլ են տալիս ընկերությանը թողարկել եվրոպական չափանիշներին համապատասխանող արտադրանք ցածր մրցակցային գնով, ինչի շնորհիվ «SmartLine Profiles» ապրանքանիշն այսօր իր ուրույն տեղն է զբաղեցրել ինչպես հայկական շուկայում, այնպես էլ տեղական շուկայի սահմաններից դուրս:

Ապրանքատեսակ

Ընկերության ընթացիկ արտադրական ծրագիրը ներառում է պրոֆիլների և պատուհանագոգերի լայն տեսականի, որը պարբերաբար համալրվում է նոր գունային երանգներով՝ անհատական մոտեցմամբ բավարարելով յուրաքանչյուր սպառողի պահանջները:

SmartLine պրոֆիլների քառախցիկ համակարգն ապահովում է՝

1. Ջերմա և ձայնամեկուսացման ավելի բարձր աստիճան

2. Ամրություն և երկարակեցություն

3. Կատարյալ արտաքին տեսքի և գույնի պահպանում՝ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների հետևանքով չենթարկվելով դեֆորմացիայի

4. Էներգախնայողության օպտիմալ աստիճան՝ճշգրիտ հաշվարկների արդյունքում ստացված իդեալական հերմետիկության շնորհիվ:

Պրոֆիլում առկա հավելանյութերի շնորհիվ ստացվող արտադրանքը լիովին անվնաս է առողջության համար:

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

SmartLine քառախցիկ պրոֆիլներից պատրաստված դռները և պատուհանները պրոֆիլի տեխնիկական առանձնահատկությունների շնորհիվ ձեռք են բերում հետևյալ առավելությունները .

ՀԵՐՄԵՏԻԿՈՒԹՅՈՒՆ

Ջերմա և ձայնամեկուսացման ավելի բարձր աստիճան և պաշտպանում խոնավության, փոշու և աղտոտվածության դեմ

ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ

Ցրտադիմացկունության, ջերմակայունության, Էներգախնայողության օպտիմալ աստիճան՝ շնորհիվ պրոֆիլի բաղադրության մեջ առկա որոշ հավելումների

ԿԱՏԱՐՅԱԼ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների հետևանքով պրոֆիլները չեն ենթարկվում դեֆորմացիայի

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Անուն*

էլ.փոստ*

Վերնագիր

Հաղորդագրություն

ՄԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Հասցե` ՀՀ, Երևան 0053, Արին-Բերդ 5-րդ նրբ. 4/5

էլ.փոստ` info@smartlineprofiles.am

Հեռ` +374 11 567 777  / 99 567 777

Ֆաքս` +374 (10) 67 10 41